Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն ընդդիմության շարքերն է անցել իր իսկ շահից ելնելով: Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում:
Նրա կարծիքով, Տիմոշենկոն ավանդաբար հինգ տարին մեկ անցնում է ընդդիմության կողմը «ժողովրդի համար մտահոգության իմիտացիա ստեղծելով»:
«Բայց տեսեք, թե որքան գեղեցիկ տեսք ունի այժմ «ընդդիմությունը»: Նման կազմվածք: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև հիմա նրան պարզապես «քաղցրավենիք» չեն տալիս»,- հեգնել է Զելենսկին:
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր «Բատկիվշչինա» կուսակցության ընդդիմության կողմն անցնելու մասին և նշել էր, որ Ուկրաինայի նախագահը, ընդունելով գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրենքը, հատել է «կարմիր գծերը»: