Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Եթե դատենք Գևորգ Պետրոսյանի ելույթից, խնդիրը որոշակիությունը չէ. եթե որոշակիություն լիներ էլ, ԲՀԿ-ն դեմ էր լինելու, որովհետև «ԲՀԿ խմբակցությունը կողմ է արարքի համար պատասխանատվությանը»: Սրա մասին, մի քիչ այլ բառերով, խոսել էր նաև ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Ղուկասյանը՝ ասելով, թե ինքը հարգում է ճշտով ապրող մարդկանց, աշխարհի երեսին գողերից խելոք չկան»:
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մենք չենք կարող ամբողջ հասարակությունով կույր լինել. «ՀՀ-ում չի լինելու այլ իշխանություն, քան պետական իշխանությունն է: Չի լինելու որևէ սողանցք, և բոլոր սողացողները պատժվելու են»:
Մանրամասները՝ տեսանյութում: