Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Մենք մեզ փորձում ենք խաբել՝ ասելով, թե չենք հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Անգամ մեր խոսքում ենք մենք մեզ մատնում, որովհետև լավ էլ հասկանում ենք՝ ինչի մասին է խոսքը. բա ինչի՞ խոսեցիք «օրենքով գողերի» մասին, այստեղ այդպիսի բան կա՞ր գրված»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ չի կարող լինել պետություն պետության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: