Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Գող նշանակում է ավազակ, ուրիշի ունեցածը թաքուն հափշտակող և խարդախությամբ յուրացնող. նման բառով բնութագրվող որևէ անձ չի կարող համարվել հեղինակություն: Տարիներ շարունակ այսօրինակ բնորոշումը ստացել է «քրեական հեղինակություն», «ճշտով տղերք», «հարց լուծող» հասկացությունները»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պետության օրենքների սահմաններից դուրս ոչինչ և ոչ ոք չի կարող հարց լուծել. «Նրանց կշիռը հատկապես բարձրացավ նախկինում ընտրական գործընթացներում նրանց անվերապահ մատուցած ծառայությունների արդյունքով: Այս քրեական ենթամշակույթը անկանոն կերպով թափանցել է նաև քաղաքական կառավարման դաշտ»:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ որպես հանցավոր բանդաների դեմ պայքարի արդյունավետ մոդել կարելի է դիտարկել Իտալիայում նախորդ դարի 90-ականներին Ջովանի Ֆալկոնեի գլխավորած հանձնաժողովը. «Չնայած հանձնաժողովի անդամների ճակատագրին, Իտալիան գրանցեց նշանակալի հաջողություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում: