Թե ինչ անվանում կունենա կինոնախագիծը և երբ կսկսվեն նկարահանումները, դեռ հայտնի չէ:
Վլադիմիր Զելենսկիի նմանակ Ումիդ Իսաբոեվը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահին կմարմնավորի ռուսական կատակերգական ֆիլմում: Այս մասին հաղորդել է Mash-ը:
«Հայտնի պրոդյուսերը պայմանագիր է առաջարկում: Կատակերգական ֆիլմում՝ գլխավոր դեր»,- ասել է տղամարդը: «Իսաբոեվին առաջարկվել է խաղալ Զելենսկիի դերը Ուկրաինայի մասին պատմող 4 մասանոց ֆիլմում: Ումիդը կարդացել է սցենարը և համաձայնել է ստորագրել պայմանագիրը»,- ասվում է Mash-ի հաղորդագրությունում:
Ավելի վաղ, 2019-ի օգոստոսին, մոսկովյան մետրոյի վագոններից մեկում նկատել էին մի տղամարդու, որը նման էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Դա Ումիդ Իսաբոեվն էր: