Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ ինքը հարցում է կատարել՝ իմանալու համար, թե վերջին 3 տարում հանցավոր համագործակցության հոդվածով քանի գործ է հարուցվել: «Վերջին 3 տարում 2 գործ է հարուցվել, և այդ ընթացքը տրամաբանական ավարտին չի հասել: Այսինքն՝ մենք եղածը չենք օգտագործում, մի հատ էլ մեռելածին հոդված ենք գրում, որ էլի չօգտագործենք»,- հայտարարեց նա:
Պատգամավոր ներկայացրեց խնդրահարույց՝ իրավական որոշակիության հետ կապված մի քանի օրինակներ և ասաց. «Եթե սրանք պատասխան չստանան, լուրջ պրոբլեմ կունենանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: