Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
«Այս խնդիրը կա ՀՀ-ում, և մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ: Որոշ մարդիկ թյուր կարծիք ունեին, որ իրենց գործողությունները կարող են հասնել ամենաթողության, ինչի ականատեսը մենք տարիներով եղել ենք: Ես ծնվել և մեծացել եմ մի այնպիսի քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները սերտաճած են եղել իշխանությունների հետ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացնելում քրեական մշակույթ ունեցող մարդիկ ունեցել են ուղղակի ազդեցություններ. «Ուստի իշխանությունները լոյալություն են ցուցաբերել: Իսկ մենք այսօր ունենք 0 հանդուրժողականություն այս խնդրի նկատմամբ, և սա պետք է ամրագրված լինի Քրեական օրենսգրքում: Ցավոք, կան պատգամավորներ, ովքեր փորձում են հովանավորել այս երևույթը, իրենց սուրհանդակներին ուղղորդել: Հետքայլ չի լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: