Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
«Վրաստանում այս ռեֆորմը հաջողվե՞լ է, թե՞ ոչ»,- նախարարին հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ Վրաստանում պատկերն անհամեմատ է դարձել՝ 90-ականների համեմատ. «Եվ մասամբ գուցե դա այս բարեփոխմամբ է պայմանավորված»:
Մանրամասները՝ տեսանյութում: