Ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք։ Զարմանում եմ էսքան հավաքվել եք, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսկերպ արձագանքեց լրագրողների հարցերին այն մասին, արդյոք «Իմ քայլը» պատգամավորին սպառնալուց հետո իրավապահ մարմիններն իրեն հրավիրե՞լ են, թե ոչ։
«Ձեր տերերին մի բան եմ ասում, ասեք, որ ինձանից հեռու մնան ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, երկիր սիրող։ Ալիևին էսքան հարց չեք տալիս, ոնց ինձ։ Ուրիշ պատգամավոր էս քաղաքապետարան, կներեք, Ազգային ժողովում չկա՞»։
Լրագրողի դիտարկմանը, թե ո՞վ է իր տերը՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, պատգամավորը նկատեց. «Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր։ Մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում»։