ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Արմեն Սարգսյանը Ալբերտ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մոնակոյի ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն: