«Միանշանակ սխալ է այն պնդումը, որ սա իշխանության կողմից գումարի վճարում է իր համար անցանկալի անդամներից ազատվելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննադատություններին: Նրա խոսքով՝ այս նախագիծն այն մասին է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարող է հանգուցալուծվել, եթե ՍԴ դատավորները խոհեմություն դրսևորեն և իրենց պաշտոնից հեռանան: