Thursday, 25 04 2024
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

«Վերնատուն» անունը վարկաբեկող նախաձեռնությանը ժողովուրդը մերժեց ծննդյան պահից. այն չունի իշխանության համար պայքարելու հեռանկար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, օրերս տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Վերնատուն» հասարակականքաղաքական կազմակերպության առաջին համաժողովը։ Ի՞նչ կարծիք ունենք այս նախաձեռնության մասին, որն ակնհայտորեն տեղավորվում է այս իշխանություններին ընդդիմադիր հարթակում։

– Հայաստանում շատ երևույթներ աղավաղված են: Այդ թվում՝ ընդդիմությունը: Առնվազն պետք է տարբերել ռևանշիստներին և կառուցողական ընդդիմադիրներին: Մինչդեռ, նույնիսկ գործող իշխանությունը չի ցանկանում հրաժարվել սև-սպիտակ խաղից, քանի որ ուզում է դառնալ մի իշխանություն, որն այլընտրանք չունի:

Անշուշտ, պարզունակ, հեռանկար չունեցող և շատ վտանգավոր մոտեցում է: Կարող է զարմանալի թվալ, բայց ռազմավարականությունից զուրկ որևէ իշխանությունն այլ կերպ չի կարող վարվել: Երբ լուրջ բան չունես առաջարկելու, բայց ուզում ես մնալ իշխանության, ստիպված ես լինելու մարդկանց վախեցնել անցյալի վերադարձով:

Նման իրավիճակը պետք է համախմբվելու և իրական ընդդիմադիր բևեռ ձևավորելու խթան դառնա ազգային-ժողովրդավարական ուժերի համար:

«Վերնատուն» անունը կրող և այդ անունը վարկաբեկող նախաձեռնությանը ժողովուրդը մերժեց ծննդյան պահից: Այն չունի իր դեմքով իշխանության համար պայքարելու հեռանկար: Վերջին առիթներով, Ժիրայր Սեֆիլյանի արտահայտած տեսակետների ամփոփմամբ, նրա առաքելությունը կարելի է ներկայացնել հետևյալ ձևակերպմամբ՝ գործող իշխանության նկատմամբ վստահության խարխլման ու այլ միջոցներով հող նախապատրաստել ռևանշի համար և արդարացնել ռևանշի նպատակով նախատեսված հանցագործությունները:

Նախկին համակարգի աջակիցների հնարավորություններն առհասարակ ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է, որ այս իշխանություններից դժգոհությունը ռևանշի հնարավորություն ստեղծի:

– Հայաստանում համակարգ չի փոխվել, ուստի կարող ենք խոսել ռեժիմի՝ որպես կառավարման մեթոդների և միջոցների ամբողջության, մասնակի փոփոխության մասին: Նույն համակարգը, սպառելով բռնության էական բաղադրիչով ձևավորվող և գործող ռեժիմի ռեսուրսը, փորձում է ինքն իրեն փրկել նույն ռեժիմի ոչ բռնի, թավշյա բաղադրիչների գերակայացմամբ: Պետք է ասել, որ համակարգային փոփոխություններից այսուհետ ևս հրաժարվելու պարագայում նախկին ռեժիմն առնվազն մասամբ վերականգնվելու է՝ անկախ անձերից և նրանց անձնական հատկանիշներից: Այդպիսի միտումներ կան, և դրանք օբյեկտիվ են:

Այո, «Վերնատուն» անունը կրող նախաձեռնության և նախկին ռեժիմների այլ հանրաճանաչ ներկայացուցիչներն ու նրանց կողքին կանգնողներն իրենց դեմքով չեն կարող իշխանության հավակնել:

Բայց համակարգային փոփոխությունների չգնացող իշխանությունների նկատմամբ դժգոհությունն անշեղորեն աճելու է և, զուգահեռաբար, աճելու են նաև ռևանշի համար նպաստավոր պայմաններն ու նախադրյալները:

Եվ եթե ռևանշիստներին հաջողվի ստեղծել նախկինների հետ անմիջականորեն չասոցացվող գործունակ ուժեր, ապա ռևանշի սպառնալիքը կդառնա շատ իրատեսական:

Այս սցենարը խափանելու համար ևս հույժ կարևոր է ազգային-ժողովրդավարական բևեռի ձևավորումը:

Կազմակերպության անդամները նշում են, որ նոր իշխանությունները արցախյան հարցը տանում են փակուղի, և որ բանակցությունները վտանգված են։ Ինչքանո՞վ եք համակարծիք այս դիտարկման հետ:

– Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքով ձևավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետության և ստալինյան սահմանադրության վրա հիմնված, այսպես կոչված, երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Արցախի կեղծ անկախությունն է, ինքնին փակուղի է: Եվ դրա հիմքով մինչ օրս վարվող բանակցություններն էլ են փակուղում՝ անցյալում, ներկայումս և, եթե այսպես մնա՝ նաև ապագայում: Այդ փակուղին է, որ վտանգում է Արցախն ու մեր պետականությունը: Հարկավոր է դուրս գալ այդ փակուղուց և որդեգրել առաջին հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ, վերակերտել Հայաստանի Հանրապետությունը և նրա տարածքային ամբողջականության վերականգման համատեքստում ամբողջացնել Արցախի դե յուրե միացման գործընթացը:

Անցյալին կառչած այս մարդիկ և ուժերը ժամանակավրեպ են, վնասակար և վտանգավոր: Նրանց ժամանակն անցել է: Պարզապես պետք է արձանագրենք այդ հանգամանքը և առաջ անցնենք:

Ընդհանրապես արցախյան հարցը ներքաղաքական օրակարգ բերելը և դա իշխանությունների դեմ պայքարի միջոց դարձնելն ինչքանո՞վ է աշխատող տարբերակ:

– Արցախի հարցը դեռևս մեր թիվ մեկ ռազմավարական հարցն է և ամենազգայուն ազգային հարցն է, ուստի ներքաղաքական օրակարգը էապես պայմանավորված է դրանով: Այդ պատճառով դրա շահարկումը կարող է շատ արդյունավետ լինել ստոր քաղաքական պայքարի համար, ինչն էլ ռևանշիստները փորձում են անել:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում