Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Չի՞ ստացվում արդյոք, որ պետությունը այս օրինագծի ընդունմամբ հանդես է գալու մոնոպոլ դիրքերից և միայն իրենն է կարողանալու գովազդել»,- առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ նույն դեղը ներկրող մարդիկ չունեն հնարավորություն այդ դեղը գովազդելու՝ «տեղեկատվություն» տալու:
Մանրամասները՝ տեսանյութում: