Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Շատ գեղեցիկ եք ասում՝ հանրային իրազեկում, բայց դա դեղերի գովազդ է, ինչը արգելվում է»,- դիմելով առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Պատգամավորը նշեց, որ ինքն այդպես էլ խելամիտ բացատրություն չի լսել, թե ինչու են ուզում գովազդել պետական տրամադրվող դեղերը և դեղատոմսով թողարկվող դեղերը:
Մանրամասները՝ տեսանյութում: