Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Դեսպանատունը պետք է ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև նպաստի հարաբերությունների սերտացմանը․ Արմեն Սարգսյան

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։

Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Թինքճյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական «Մեսրոպյան» վարժարանի սաները։

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն օրը պատմական և սպասված է համարել բոլորի համար։

«Կատարը բարեկամական երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Երկար տարիներ բոլորս սպասել ենք դեսպանության բացմանը։ Իմ բազմաթիվ այցերի ժամանակ, երբ հանդիպում էի ձեզնից շատերին, խոսվում էր, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը վերջապես Կատարում ունենալու իր դեսպանությունը,- հիշել է նախագահը։ – Այսօր դա իրականություն է, և կարծում եմ՝ հատկապես ձեր՝ Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի, քանի որ դուք ավելի սերտ ու անմիջական կապված կլինեք հայրենիքի հետ, հայրենիքի ներկայությունը կլինի ոչ միայն ձեր սրտերում, այլև ձեր ամենօրյա կյանքում։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Կատարը շատ անելիքներ ունեն թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում, թե՛ գործարար հարաբերություններում և մշակութային կյանքում։ Դեսպանատունը պետք է այն կամուրջը լինի, որ ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև Հայաստան-Կատար հարաբերությունները սերտացնի։ Այսինքն, ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ, որ ակտիվորեն ներգրավվեք և մասնակից լինեք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացմանը»։

Շնորհավորելով բոլորին դեսպանության բացման առիթով՝ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին՝ դեսպանատան բացմանն աջակցելու համար։

«Դեսպանատան բացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարի կամքն ու հսկայական, նաև՝ նյութական աջակցությունը։ Իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում թե՛ Կատարի ժողովրդին, թե՛ կառավարությանը, թե՛ էմիրին,-ընդգծել է նախագահը։ – Սա բարեկամության առանձնահատուկ քայլ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն, պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն։ Այնպես որ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, բարի գալուստ ձեր տուն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում