Թուրքական Zaman օրաթերթի էլեկտրոնային կայքը, անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի` Սիրիա կատարած այցին, ուշագրավ է համարում հետևյալ իրողությունը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Հովիկ Աբրահամյանի այցին նախորդած գիշերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն` կողմերը քննարկել են ադրբեջանասիրիական հարաբերությունների հարցը:
Եռօրյա այցով Սիրիայում գտնվող Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է Սիրիայի նախագահի ու կառավարության ղեկավարի հետ: