ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի նստավայրից, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված
հարցեր: Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջեւ այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Ի դեպ, նույն օրը Բակո Սահակյանը այդ ոլորտին առնչվող հրամանագիր է ստորագրել, որով Սեւակ Բեգլարյանին նշանակել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: