Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ասեցի՝ նորմալ խոսեմ, բայց էլի անցնեմ իմ պատկերավոր արտահայտություններին: Ասենք, գործատուն կարող է ասել՝ քո հայացքը իմ դուրը չի գալիս, կամ քո կեցվածքը մի քիչ կասկածելի է՝ աչքերիդ մեջ դավաճանություն եմ տեսնում: Այդ աշխատողը պետք է լսված լինելու իրավունք ունենա, չէ՞: Նա պետք է բացատրի իրեն մեղսագրվող աշխատանքը»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի՝ ասաց հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նախագծի նպատակն այն է, որ գործատուն գրավոր պահանջի, որպեսզի վեճի տեղիք չլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: