ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի օրինականության ճանաչումը բարձրացնում է բազմամյա հակամարտության լուծման հավանականությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հավատում է, որ իսրայելական բնակավայրերը միջազգային իրավունքով ապօրինի չլինելու փաստն ԱՄՆ-ի ճանաչելուց հետո պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են հակամարտության քաղաքական լուծում գտնել։
Փոմպեոն կարծում է, որ ԱՄՆ-ն բարձրացրել է դրա հավանականությունը։