Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

2008-ի մարտյան իրադարձությունների հետևանքով տուժածներից շատերը փաստի առաջ են կանգնել. նրանք տուժել են, բայց փաստն արձանագրված չէ

2008 թվականի մարտյան իրադարձությունների հետևանքով տուժածները, որոնք, կառավարության որոշման համաձայն, պետք է փոխհատուցում ստանային, փաստի առաջ են կանգնել։ Մարտի 1-ին իրավապահների կողմից խոշտանգված, մարմնական վնասվածք ստացածները, անգամ հաշմանդամ դարձածներից ոմանք այսօր դուրս են մնացել աջակցության ծրագրից այն պատճառով, որ Հատուկ քննչական ծառայությունը հիմնվում է 2008-ին եղած քրեական գործերով դատաբժշկական եզրակացությունների վրա, իսկ դրանով, ինչպես հայտնի է, 2008-ին տուժածներին իրական եզրակացություններ չէին տալիս, կամ վնասվածքները որակվում էին որպես թեթև։

ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես խնդիր կա, որը պետք է լուծել, բայց մի բան հստակ է, որ ՀՔԾ-ն ոչ մի դեպքում չի կարող հիմնվել 2008-ի իրավապահ մարմինների, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների վրա, քանի որ դրանք ակնհայտ անհիմն են եղել և չեն արտացոլել իրական վիճակը։ «Մենք 3 խումբ ունենք։ Մի խմբում նրանք են, ովքեր վնասվածքներ են ստացել, և դատաբժշկական կեղծ եզրակացություններ են կազմվել, որոնցով մեղմացվել է ստացված մարմնական վնասվածքների աստիճանը։ Երկրորդ խմբում նրանք են, ովքեր դիմել են, բուժօգնություն են ստացել և առաջին բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Եվ երրորդ խմբում նրանք են, որ այդ օրերի մթնոլորտը հաշվի առնելով՝ ընդհանրապես չեն դիմել բուժօգնության, բայց մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բնականաբար, 10-11 տարվա վաղեմության վնասվածքները գնահատել եղած փաստաթղթերով կամ դրանց չգոյությամբ, ես կարծում եմ, որ արդարացի չէ։ Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն պետք է հաշվի առնի, թե ինչ ժամանակաշրջանում են այդ դեպքերը եղել, ինչ բարքեր են եղել այդ ժամանակ և չհիմնվի այդ փաստաթղթերի վրա։ Ե՛վ ՀՔԾ-ն, և՛ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները պետք է կտրվեն 2008-ի իրականությունից և գտնեն այլ լուծումներ, քանի որ մարդիկ իսկապես ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց մեջ կարող են լինել և՛ միջին, և՛ ծանր աստիճանի»,-ասաց Խաչատրյանը՝ որպես օրինակ բերելով Անդրանիկի օրինակը, որը ծանր մարմնական վնասվածք էր ստացել մարտի 1-ին, կուրացել է, բայց 2008-ին նրա վնասվածքը գրանցվել է որպես միջին, և նա, որպես այս օրենքի շահառու, փոխհատուցում կստանա միջին ծանրության վնասվածքի համար։

Խաչատրյանը պնդում է, որ խնդիր կա իսկապես, ՀՔԾ-ն չպետք է հիմնվի 2008 թվականի եզրակացությունների վրա, բայց դա բնավ չի էլ նշանակում, որ անձի հայտարարությունը պետք է հիմք լինի ՀՔԾ-ի համար՝ նրանց փոխհատուցման շահառու ճանաչելու։ «Պետք է գտնվի մի մեխանիզմ, գործիքակազմ, որով հնարավոր կլինի իրականությունը վեր հանել։ Տեսեք, մենք Թալինից Գվիդոն անունով տուժած ունենք, որի դեպքում 2008-ին արձանագրվել է ճակատի սալջարդ, պատռվածք, բայց չի արձանագրվել այտոսկրի կոտրվածքը։ Հիմա պետք է հնարավորություն տրվի պարզելու՝ այտոսկրի կոտրվածք եղել է, թե ոչ, և արդյոք 21 օրից ավելի՞ է առողջությունը քայքայված եղել, թե՞ ոչ։ Իսկ այս դեպքում 21 օրից ավելի է եղել։ Բայց մի բան հստակ է, որ պետք է այնպես անել, որ այս փոխհատուցման իրական շահառուները օգտվեն դրանից»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կարելի է առաջիկայում քննարկել, թե ինչպես է հնարավոր անել այնպես, որ իրականությունը վեր հանվի։ Դա կլինի միջգերատեսչական հանձնաժողովի տեսքով, թե այլ մարմին, կարելի է քննարկել։

Մարտի 1-ի գործով բազմաթիվ տուժողների ներկայացուցիչ, «7»-ի գործով փաստաբան Հովիկ Արսենյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս համաձայնեց, որ խնդիր կա։ Նա նշեց, որ 2008-ին անձամբ է առնչվել անձանց հետ, ովքեր մարտի 1-ին տուժել են, ստացել են մարմնական վնասվածքներ։ Նրանց, որպես տուժած, տարել են հիվանդանոց, հիվանդանոցում ախտորոշում են արել, բայց տուժածը մինչև վերջ չի մնացել այնտեղ, և հիվանդանոցից նրան միանգամից տեղափոխել են մեկուսարան, հետո ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, թե ինչ վնասվածքներ է ստացել, բայց քանի որ մինչև վերջ հիվանդանոցում չի մնացել, հետևաբար, դատաբժշկական եզրակացություն է տրվել՝ որպես առողջության կարճատև քայքայող մարմնական վանսվածքներ. «Բնականաբար, ես այդ տուժողին խորհուրդ տվեցի գնալ հիվանդանոց և հիվանդության պատմությունը վերցնել։ Ինչպես նաև մեկուսարանից վերցնի իր առողջության վերաբերյալ փաստաթղթերը և միջնորդություն ներկայացնի ՀՔԾ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար։ Այսինքն՝ հող նախապատրաստի, որի վրա արդեն ՀՔԾ-ն նոր փորձաքննություն նշանակի։ Չի բացառվում, որ բժշկական այդ փաստաթղթերի հիման վրա դատաբժիշկները կարողանան նոր փորձաքննության ժամանակ ավելի ճշգրիտ որոշեն մարմնական վնասվածքի աստիճանը»,- ասաց Արսենյանը։ Նրա խոսքերով՝ ցանկության դեպքում հնարավոր է իրականությունը վեր հանել։ «7»-ի գործով Մյասնիկ Մալխասյանի մասով մենք վկա էինք հարցաքննում, որը կռված տղաներից էր, բայց նրանից ցուցմունք էին կորզել Մյասնիկ Մալխասյանի դեմ։ Այդ վկայի կողերը կոտրված էին։ Հիվանդանոցից ռենտգեն նկարը վերցրել էր, բայց հիվանդանոցից հրաժարվել էին հիվանդության պատմություն բացել։ Դատարանում նա սվիտերի տակից հանեց ռենտգենի նկարը և ցույց տվեց, որ ոստիկանները իր կողերը կոտրել են, բայց հիվանդանոցից որևէ նկար իրեն չեն տվել։ Հիմա այս պարագայում, եթե նա դիմի ՀՔԾ, ապա այնտեղ միայն դա բավարար է, որ նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, որտեղ արդեն կտրվի, որ կոտրվածք կա, որի վաղեմությունը հնարավոր չէ որոշել, և այդ կոտրվածքը համապատասխանում է միջին ծանրության։ Այսինքն՝ նա կարող է ձեռք բերել վնասվածքի աստիճան մի պարագայում, երբ նա դա չուներ»,- եզրափակեց Հովիկ Արսենյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում