Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Հովհաննես Շահինյանը ցուցմունք կտա դատարանում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, հուլիսի 18-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մեղադրողի միջնորդությամբ ցուցմունք կտա Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Շահինյանը: Դատարանում քննվող գործը կապված է նրա քրոջ որդու՝ Արսեն Ահարոնյանի և նրա ընկերների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց՝ սպանության ելքով գործի հետ:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից այս գործի պատճառով. իբր Հ. Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանքը բարդվել էր ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա, սակայն նա չէր արել: և Հովհաննես Թամամյանն ազատվել էր պաշտոնից, երբ այդ ամենն ինչ-որ խողովակներով հայտնի էր դարձել Սերժ Սարգսյանին:

Սակայն մեր տեղեկություններով, այժմ Հովհաննես Թամամյանն է Հովհաննես Շահինյանի դեմ ցուցմունք տալիս, և այդ հանգամանքներից ելնելով իրավիճակը փոխվում է ի վնաս Հովհաննես Շահինյանի: Թեև հանրապետականները հերքում են, բայց գուցե հենց դրանով էլ բացատրվում է այս տարվա հուլիսի 12-ին տեղի ունեցած խմորումները. Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանը կուսակցության՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ իր դիմումի համաձայն վայր է դրել իր լիազորությունները՝ պատճառաբանելով իր զբաղվածությունն ու առողջական խնդիրները, որոնց պարագայում չի հասցնում ժամանակ հատկացնել կուսակցական աշխատանքին:

Իսկ դատարանում հետաքրքրվելու են Հովիկ Շահինյանի կողմից՝ գործով անցնող մեղադրյալ Վռամ Բաղդասարյանին թելադրված «մեղայական» նամակով. դեպքից հետո նա մեղայական բովանդակությամբ նամակ է գրել տվել Վռամին և հանձնարարել, որ փոստով ուղարկի դատախազություն, և եթե սպանության գործով կանչեն՝ մեղայականով ներկայանա նախաքննական մարմնին: Սակայն Վռամ Բաղդասարյանը չի համաձայնել, բայց այդ նամակը վերցրել է, չի պատռել՝ ինչպես հավաստիացրել է նամակով հետաքրքրված Հ. Շահինյանին: Նախորդ դատական նիստի ժամանակ այդ նամակը ներկայացվել է դատարան:

Դատական նիստի ընթացքում, մեղադրյալներից մեկն ի վերջո ասել է, որ Պետրոս Գրիգորյանն է կրակողը եղել… Հիմա, թե որ Հովիկն է ումից փող վերցրել, վերցրել է, թե չի վերցրել, եթե վերցրել է՝ ում է այդ գումարը հասել՝ ինչ նպատակով, և ում չի հասել՝ դեռ հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում