
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հայտարարել է, որ հերթական անգամ սիրահարվել է: Այս մասին 49-ամյա աստղը հաղորդել է The Guardian պարբերականին:
Ըստ «պանտերայի», յուրաքանչյուր տղամարդ նախ և առաջ պետք է սիրի և ընդունի իրեն, և ոչ թե սեր փնտրի այլ մարդու կողմից: Մոդելը պնդում է, որ ինքնավստահ դառնալուց հետո գալիս է իսկական սերը:
«Դուք չեք կարող պատկերացնել, թե ով է իմ նոր զոհը: Եվ սա իրականում նա չէ, ում գիտեք, իսկ իմ սիրտը… իմ սիրտը երջանիկ է»,- հայտարարել է Նաոմին:
Քեմփբելը խոսել է նաև այն մասին, որ նա 50 տարեկան է և չի վախենում իր տարիքից: Բրիտանացի սուպերմոդելը պլանավորում է աղմկոտ ծննդյան երեկույթ կազմակերպել: