Լուրեր
Մեկ բառով՝ տխուր վիճակ է. Յուրի Ավետիսյանը՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի ու դասախոսների հետ հանդիպումը և քննարկումը ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում: Ըստ նրա՝ դրա ապացույցներից մեկն այն է, որ աշխատանքային նախագծի վերաբերյալ ինչպես իրենց, այնպես էլ բուհի դիտարկումները, առաջարկությունները որոշ չափով հաշվի են առնվել: Դա վերաբերում է բուհերի համակարգի իրավական կառավարմանը:

«Նախատեսվում է դեկանների ոչ թե նշանակում ռեկտորների կողմից, այլ ընտրություն: Դա լուրջ առաջընթաց քայլ է, ինչը կարող է հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդը, որը նախկինում կոչվում էր բուհերի գիտական խորհուրդ, իր քննարկումներում ավելի առարկայական կլինի՝ կապված Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցի հետ: Ամեն դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, գոնե առայժմ ամրապնդվի, մինչև մենք կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն: Այսինքն՝ ավագ դպրոցը կկատարի իր դերը»,-ասաց Յ. Ավետիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *