Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

«Մեր տնտեսության թուլություններից մեկը արժեթղթերի շուկայի տկարությունն է»․ ինչպես ակտիվացնել այս շուկան

«Ֆինանսական շուկայի ակտիվացման, երկարաժամկետ կտրվածքով զգալի գումարներ ունենալու, ինչպես նաև  օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար՝  պարտատոմսերի շուկայում առկա վիճակը  գոհացուցիչ չէ»,- համոզված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Վերջինս գտնում է, որ այսօր Հայաստանում արժեթղթերի  շուկան կայացած չէ։ Այս  շուկայի  զարգացած չլինելն ու տվյալ  ոլորտի պասիվությունը, ըստ Ղազարյանի՝  պայմանավորված է մի քանի գործոններով։

«Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը  փոփոխությունների կարիք ունի, նորմատիվ կարգավորումներով պիտի խթանենք կամ նույնիսկ մի փոքր էլ ստիպենք, որ շուկան  կայանա, բացի դրանից մեր դատաիրավական համակարգի թուլությունը ևս մեր շահերից  չի բխում, այսինքն՝ վստահություն չկա և  դա էլ իր հերթին  չի նպաստում  դրսից ներդրողներ ներգրավելուն, հետևաբար արժեթղթերի շուկայի տկարությունը մեր տնտեսության թուլություններից մեկն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Արսեն Ղազարյանը։

Վերջինս այս համատեքստում հավելեց նաև․«Մենք այսօր չունենք նաև լավ ձևավորված կուտակային հիմնադրամներ, որոնք ներդրումներ կանեն տնտեսության այս կամ այն ճյուղերում, ուստի այս իմաստով՝ շատ էական է, որպեսզի  նախևառաջ խոսվի այս խնդիրների մասին, քարոզվի  պարտատոմսեր ձեռք բերելու անհրաժեշտության և  տնտեսության վրա  դրանց  դրական ազդեցության մասին։ Օրինակ՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ֆինանսական ռեսուրսների խնդիր չունի, մի  քանի շաբաթ առաջ 50 միլիոնի  պարտատոմս  թողարկեց և վաճառեց  շուկայում, որպեսզի  այս կերպ ներգրավի ավելի  մեծ թվով շահագրգիռ ներդրողների և այդ 50 միլիոնի պարտատոմսը ընդամենը 12 օրում շուկայում արագ սպառվեց․ ես ինքս էլ գնել եմ այդ պարտատոմսերից և ոչ միայն այն պատճառով, որ օրինակ ծառայեմ, այլ նաև ֆինանսական տեսանկյունից՝  դա նաև բավականին շահութաբեր է»։

Հիշեցնենք , որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ անդրադարձել էր  արժեթղթերի շուկային, իր հերթին շեշտելով, որ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի  զարգացած չլինելն է։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում