Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աժ նախագահը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ողջունել է Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ բավական լուրջ եւ գործընկերային հարաբերություններ կան, ինչի մասին են վկայում վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի ակտիվ փոխայցերը: Աժ նախագահը ողջունել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող կամ տեխնիկական աջակցություն ստացող զանազան ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը եւ Հայաստանի զարգացմանն առհասարակ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ որեւէ հետքայլ չի լինելու այս առումով: Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է նաեւ իր ջանքերը՝ համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղղությամբ եւ այս առումով կարեւորել Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Աժ նախագահը ողջունել է Բունդեսթագի տարբեր պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ լավ հնարավորություն է՝ տեղում խնդրին ծանոթանալու եւ ընդգծել է, որ անկախ ԼՂ խնդրի լուծված չլինելուն՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները:

Կողմերը խոսել են կրթական զանազան ծրագրերի, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված լավ ավանդույթների մասին: «Վստահ եմ, որ մեր երկրների եւ մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները կշարունակեն կտրուկ զարգանալ եւ Դուք Ձեր ավանդը կունենաք այդտեղ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար, նշել, որ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ աշխատելու համար: «Լիահույս եմ, որ կշարունակենք մեր լավ համագործակցությունը: Դուք նշեցիք գերմանա-հայկական համագործակցության մեծ ներկապնակ, որին ես եւս կցանկանամ անդրադառնալ: Դուք իրավացիորեն նշեցիք արդյունավետ համագործակցության մասին, որը է՛լ ավելի է զարգացել Թավշյա հեղափոխությունից հետո: Դուք նշեցիք նաեւ բարձրաստիճան այցերի մասին, որոնք ավելի են ամրապնդել կապերը»,- ասել է դեսպանը՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան: Միխայել Բանցհաֆը նշել է, որ իր կարճատեւ այցի ընթացքում արդեն տեսել է, թե որքան մեծ է հայ ժողովրդի կամքը՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, իսկ այդ բարեփոխումների ընթացքում մեծ դեր է վերապահված խորհրդարանին, եւ Գերմանիան պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պատգամավորներին: «Կարծում եմ, որ մոտ ապագայի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական լի է, բավական ծանրակշիռ եւ թույլ կտա մեզ արդյունքներ գրանցել: Ուրախալի է Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական կուրսը, ժողովրդավարական բարեփոխումները. դա Հայաստանը մեկ աստիճանով բարձրացնում է համաշխարհային հարթակի վրա գտնվող տարբեր պետություններից, որտեղ միտումները ավելի ավտորիտար համակարգին անցումն է: Հայաստանը ներկայի այն եզակի օրինակներից է, որը հաստատակամորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով եւ որը արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում