Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

IDBank-ը ֆինանսական և իրացվելիության ցուցանիշներով առաջատար դիրքերում է․ հաճախորդներն անհանգստանալու առիթ չունեն

Այսօր տեղի ունեցավ ԱյԴի Բանկի (նախկինում «Անելիք բանկ») Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը:

Հարց ու պատասխանը հիմնականում նվիրված էր ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկի»» դատական գործի էությանը, հնարավոր զարգացումներին ու հետևանքներին։

Բանախոսները հանգամանորեն անդրադարձան գործի նախապատմությանը և դատական գործընթացի ներկայիս փուլին, ինչպես նաև ներկայացրին Բանկի դիրքորոշումը։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով դեռևս ընթացող դատական գործընթացն ինքին վտանգներ է պարունակում ՀՀ տնտեսության, մասնավորապես բանկային համակարգի կայունության և ՀՀ ներդրումային գրավչության տեսանկյունից։

Խոսքը նորանկախ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ հայցի մասին է, որի բավարարումը Բանկը համարում է ոչ կոմպետենտ որոշում։ Գործով առկա է իրար հաջորդող երեք դատական ակտ․ առաջին ատյանի դատարանը 2018 թ-ի մարտին վճռել էր գանձել Բանկից 22 մլն դոլար, սակայն վերաքննիչ դատարանը գտել էր, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չէր առել մի շարք էական հանգամանքներ, վճիռը կայացրել էր դատավարական կոպիտ սխալներով, ուստի գործը նոր քննության էր ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ 2019 թ․ սեպտեմբերի 20-ին դատարանը հրապարակել էր վճիռը, որով նույնպես որոշել էր գանձել նշված գումարը։ Բանկը դիմել է վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ դատարանը կրկին կոպիտ խախտումեր է թույլ տվել։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Բանկը կասկածներ ունի դատարանի կողմնակալության վերաբերյալ, ԱյԴի Բանկ-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը պատասխանեց, որ նման պնդում անելու հիմքեր իրենք չունեն, բայց կարող են բերել մի շարք հիմնավորումներ առ այն, որ վճիռը կայացվել է կոպիտ սխալներով։

Խնդիրը դիտարկելով համակարգային բարեփոխումների անհրաժեշտության համատեքստում՝ Բանկը խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետին հղած նամակում՝ հույս հայտնելով, որ Նոր Հայաստանում այլևս անհնար կլինի տնտեսական բնույթի խնդիրները լուծել անձնական կապերի և միջնորդությունների ներգրավման եղանակով։

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե վերաքննիչ և վճռաբեկ դատարանները Բանկի համար ոչ նպաստավոր ակտեր կայացնեն, Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, մատնանշելով Բանկի՝ 100% օտարերկրյա կապիտալով գործելու հանգամանքը, ընդգծեց, որ ամբողջությամբ գիտակցելով ՀՀ դեմ ներդրումային դատարանում հայց ներկայացնելու բացասական կողմերը՝ Բանկն, այնուամենայնիվ, կարող է ստիպված լինել դիմելու այդ քայլին՝ իր բաժնետերերի և հաճախորդների օրինական շահերի և Բանկի վարկանիշի պաշտպանության համար։

Հիշեցնենք՝ այն մասին, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի իրական շահառու Գևորգ Աֆանդյանը և նրա հետ փոխկապակցված ընկերությունները խնդիրներ ունեն ՀՀ ևս 7 բանկի հետ, իսկ նրա պարտքերը հասնում են միլիոնավոր դոլարների, և նրա գործողությունները, ինչպես նաև դատարանների՝ իրար հաջորդող սխալ ակտերը կարող են ազդել ՀՀ բանկային համակարգի կայունության և ներդրումային միջավայրի գրավչության վրա, օրերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր նաև ԿԲ նախագահ Ա․ Ջավադյանը, իսկ հարցը բարձրացրած պատգամավոր Տիգրան Կարապետյանը նշել էր, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ իրենք ուշադրությամբ հետևելու են գործի ընթացքին։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը անդրադարձել է նաև հաճախորդների կողմից հնչեցված հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են իրենց միջոցների անվտանգույանը։ «Ի սկզբանե հայտարարում եմ, որ նույնիսկ այն իրավիճակում, երբ Բանկը ստիպված կլինի վճարել պահանջվող գումարը, Բանկը ֆինանսական խնդիրներ չի ունենա։ Մենք ունենք բավականաչափ ներուժ և ռեսուրսներ անգամ այդ պայմաններում ամբողջ ծավալով և ժամանակին կատարելու մեր հաճախորդների հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բանկը իր զարգացման ծրագրով նախատեսված և նույնիսկ առաջանցիկ տեմպերով զարգանում է։ 2020 թվականի ծրագրերով ունենք բազմաթիվ նորամուծություններ, որոնք վստահաբար դուր կգան մեր հաճախորդներին»,-նշել է Մհեր Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում