Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
«Այս կառույցը իր վրա է վերցնում այն կարևորագույն գործառույթը, որ տեսնի, հայտնաբերի և համապատասխան հետևանքներ առաջացնի կոռուպցիոն դրսևորումների համար»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ անցումային և հետհեղափոխական հասարակություններում կոռուպցիան կերպափոխվում է. «Զարգանում է ֆավորիտիզմը»:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս հանձնաժողովի անդամների թեկնածուների կեսին ճանաչում է, և նրանք մտածողությամբ բացառիկ անկախ մարդիկ են. «Կոռուպցիայի հիմնական պատճառը իշխանությունը կորցնելու վախն ու վտանգն է: Այդպիսի վտանգ մենք այլևս չպետք է ունենանք, որովհետև իշխանությունը պարտականություն է»:
Պատգամավորը նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» դրական է վերաբերվում բոլոր թեկնածուներին:
Մանրամասները՝ տեսանյութում: