Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
«Նախկինում այս հանձնաժողովում ընտրվում էին կոռուպցիայի մեջ ամենամեծ համբավ ունեցողները: Ես միշտ մտածում էի, որ նրանք ամենաշատը գիտեն կոռուպցիայի մասին և հեշտ կաշխատեն. այլ տրամաբանություն չէի տեսնում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ զարմանալիորեն բոլոր թեկնածուներն էլ շատ հաջողված են. «Եթե փրկիչներ էլ լինեք, այդ հանձնաժողովը ոչինչ չի կարողանա անել, ուստի իսկապես շատ կարևոր է հանրային իրավագիտակցության բարձրացումը: Եվ ես վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. ընդդիմության թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում խիստ կարևոր է իշխանության համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: