Կանադական Լեթբրիջ քաղաքում կայացած աճուրդում սև անգուս ցեղատեսակի կովը վաճառվել է 106 հազար դոլարով:
CTV հեռուստաալիքի տվյալներով, 109z թվային կոդով կենդանուն ցանկացել են ձեռք բերել կանադացի, մեքսիկացի և ամերիկացի ֆերմերները: Կենդանուն գնել է խոշոր եղջերավոր կենդանիների բազմացմամբ զբաղվող U2 Ranch ընկերությունը: Perlich Brothers աճուրդի տան ներկայացուցչի խոսքերով, սա ընկերության 52-ամյա պատմության մեջ ամենաթանկարժեք գնումն էր:
Կովը ձեռք բերած անձի՝ Դարեն Անգերի խոսքերով, աշխարհում նման նմուշները քիչ են, այս կենդանին յուրահատուկ է:
«Ես, իհարկե, գիտեի, որ մասնակիցներն ակտիվորեն կպայքարեն կենդանու համար, սակայն չէի էլ կարող պատկերացնել, որ այն նման հետաքրքրություն կառաջացնի»,- հավելել է նա:
Կենդանու նման բարձր գինը պայմանավորված է լավ գենետիկայով: Նոր տերերը մտադիր են ընդլայնել էլիտար կովերի գլխաքանակը: