Ակնհայտ է, որ Քիմը (39) և Քանյեն (42) իդեալական ծնողներ են: Այս հանգստյան օրերին ընտանիքը մեկնել է Տեխաս, որտեղ Քանյեն ելույթ է ունեցել տեղի եկեղեցում: Այնուհետև զույգը, երեխաների հետ միասին, շրջել են տեղի առևտրի կենտրոնում: Սկզբում նրանք, քաղաքի բնակիչների զարմացած հայացքի ներքո, գնումներ են կատարել խանութներում, իսկ հետո Քիմը՝ Նորթի և Սեյնթի հետ, որոշել են սահել չմուշկներով: Եվ թվում է, նրանք շատ լավ ժամանակ են անցկացրել:
Երեկոյան Քիմը և Քանյեն ընթրել են տեղի ռեստորաններից մեկում: