Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:
«Արդյոք դուք ունե՞ք ազգակցական կապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: