Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
«Նախկինում կոռուպցիոն համակարգը բրգաձև էր, այժմ այդ բուրգը չկա, որովհետև կա քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում: Հիմա երկրաչափական այլ պատկերներ են ստացվում, պետք է հասկանանք՝ ո՞ւմ դեմ ենք պայքարելու և ի՞նչ գործիքներով»,- թեկնածուին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Թեկնածուն ի պատասխան ասաց, որ այդ բրգաձև համակարգը քանդելու դեռ շատ ծանրակշիռ աշխատանքներ է պետք տանել. «Ինձ համար կարևոր է հորիզոնական համագործակցության և երկխոսության մշակույթի հիմնումը»:
Մանրամասները՝ տեսանյութում: