Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցի, թե լրատվամիջոցների որևէ հրապարակում կարո՞ղ է հիմք հանդիսանալ հանձնաժողովի համար, թեկնածուն ասաց. ««Հետք»-ի հրապարակումները կարող են վարույթ հարուցելու պոտենցիալ հիմք հանդիսանալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: