Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
«Մեր երկրում տարեցտարի արմատավորվել է կոռուպցիան: Մինչև թավշյա հեղափոխությունը կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ գործունեություն եք ծավալել: Եվ եթե, Աստված մի արասցե, չլիներ հեղափոխությունը, ի՞նչ գործունեություն կծավալեիք կոռուպցիան արմատախիլ անելու համար: Ինչպե՞ս կարելի էր կանխել կոռուպցիան»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: