Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը:
«Ձեր նախկին աշխատանքում կոռուպցիոն ինչ-որ կծիկ բացահայտե՞լ եք»,- թեկնածուին հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահը, հիշեցնելով, որ թեկնածուն աշխատել է «Գլանժալկո» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն, հետաքրքրվեց. «Այս ՍՊԸ-ն որևէ կապ ունի՞ որևէ հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ, թե՞ ոչ»:
Ի պատասխան թեկնածուն ասաց, որ ՍՊԸ-ն իրենց ընտանեկան կազմակերպությունն է և կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: