Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը:
«Հասկանում եմ, որ ձեր նախկին աշխատանքը հրապարակային փորձի շատ առիթներ ձեզ չի տվել. էդքան մի լարվեք, նորմալ է ամեն ինչ»,- թեկնածուին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք գործիքակա՞զմն է եղել պատճառը, որ ոչ այնքան արդյունավետ է գործել Էթիկայի հանձնաժողովը. «Այս հանձնաժողովում մեզ նոր գործիքակա՞զմ է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում: