Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը:
«Պատկերացնենք մի իրավիճակ, երբ հանձնաժողովում քննարկվում են Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող հարցեր: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս հարցերի քննարկմանը հանձնաժողովի անդամները զերծ կմնան քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից, և առհասարակ հանձնաժողովը կաշկանդված չի լինի անաչառ որոշումներ կայացնելիս»,- թեկնածուին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը նկատեց, որ այս մարմնի հակաքաղաքական լինելը չափազանց կարևոր է. «Սակայն այն, ինչ հիմա անում ենք, ամբողջությամբ հակառակն է: Սա քաղաքականացնում է ընտրության այս ձևը և միջոցը. Դուք խնդիր տեսնո՞ւմ եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: