Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կարգավորման խուճապ

Ինչո՞ւ չեն հանդարտվում ղարաբաղյան գործընթացի շուրջ բորբոքված կամ աշխուժացած կրքերը: Այս հարցը թերևս շատերն են այսօր տալիս իրենք իրենց, նաև բարձրաձայն, ու պատասխան, որպես այդպիսին, կարծես թե չկա:

Չկա, որովհետև գործընթացը հակամարտության կարգավորման ծիրում կարծես թե ստացել է տարերային բնույթ և կարծես թե համանախագահ երկրները ինչ-որ բանի համար շտապում են, ինչ-որ բանի համար վախենում են, տագնապում: Ընդհանրապես անհասկանալին գործընթացում բավական ավելացել է: Օրինակ` անհասկանալի է, թե ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց իր կառավարության նիստի ընթացքում հիշել, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների լրացումները, եթե նկատի ունենանք, որ դրանք կարծես թե արդեն անցած էտապ են: Ալիևն ինքն էլ խոսում էր այն մասին, որ դրանք մերժվել են Հայաստանի կողմից և հիմա «բախվել ենք նոր իրականության»: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանը որոշեց երիտասարդ սպաների հավաքի ընթացքում հայտարարել, թե միջազգային հանրությունը կարգավորման համար ճնշում չի գործադրում կողմերի վրա: Ինչո՞ւ է Ռուսաստանը Կազանից հետո այդպես ոտք ու ձեռք ընկել, ինչո՞ւ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան չեն փորձում նույն դինամիկայով աջակցել նրան՝ չէ՞ որ երեքով ավելի հեշտ կլիներ:

Իրավիճակն իսկապես անհասկանալի է, ու այդ իրավիճակում նաև խոսվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին: Ընդ որում` դրա մասին խոսում են նաև համանախագահ երկրները, միջնորդ տերություններն ու միջնորդական հավակնություններ ունեցող կառույցները: Իսկ ինչպե՞ս պատրաստվեն հասարակությունները խաղաղության, եթե նրանք պատկերացում չունեն անգամ, թե ինչ-որ հանդիպումների, այցերի, հեռախոսազրույցների ընթացքում ինչ դավեր են նյութվում իրենց ճակատագրի վերաբերյալ: Ինչպե՞ս խաղաղության պատրաստվի, օրինակ, հայաստանցին կամ ղարաբաղցին, եթե նա չգիտե, թե ինչպես են պատրաստվում իր ճակատագիրը տնօրինել Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ակնհայտ է, որ կարգավորման գործընթաց կոչվող ֆորմատը մտել է փակուղի, և փակուղի է մտել այն պատճառով, որ այս ամբողջ ընթացքում թե՛ միջնորդները, թե՛ հակամարտ կողմերի բանակցող իշխանությունները, հասարակություններին բանի տև չեն դրել, հարկ չեն համարել բացատրություններ տալ, իրավիճակ պարզաբանել, հարկ չեն համարել հասարակությունների հետ խորհրդակցել և հասարակական կարծիք ու պահանջարկ դնել իրենց բանակցային դիրքորոշումների հիմքում: Ներկայումս զգացվում է, որ կարգավորման գործընթաց կոչվածը պարզապես կտրվել է իրականությունից և ներկայիս աշխույժ եռուզեռը իրականում ոչ այնքան եռուզեռ է, որքան խուճապ, երբ բոլորը գիտակցել են իրականությունից կտրված, օդ բարձրացած լինելն ու ահով հայտնաբերել, որ գետինը իրենցից շատ է հեռու և ով գիտե, թե ինչ կարող է տևի ունենալ իրենց հետ վերևում, նաև ներքևում մնացածների հետ, և առավել ևս իրենց հետ ներքևում, ուր վաղ թե ուշ ստիպված են լինելու իջնել կամ ընկնել:

Տարիներ շարունակ բոլորին` թե՛ բանակցող կողմերին, թե՛ միջնորդ համանախագահներին, թե՛ տարատեսակ միջազգային կառույցներին թվում էր, որ փակ ռեժիմով ընթացող բանակցությունների միջոցով իրենք տոտալ վերահսկողություն են սահմանել բոլոր մակարդակների վրա և իրավիճակի թելերը պահում են իրենց ձեռքերում, ու ոչինչ չի կարող զարգանալ իրենց տեսադաշտից ու կամքից դուրս: Բայց, ներկայումս կարծես թե բոլորը կանգնել են փաստի առաջ, որ այդուհանդերձ ամեն ինչ չէ, որ կարողացել են բռի մեջ պահել, և ժամանակն արել է իրենը` ձևավորել է տարբեր սերունդներ, տարբեր հասարակություններ, հասարակությունների հոգեբանությունն է փոխել, մտածողությունը, որի մի զգալի մասն էլ պայմանավորվել է երկրների ներսում առկա դեգրադացիոն խայտառակ պրոցեսներով: Իսկ Ղարաբաղի հարցը տարիներ շարունակ ծառայել է որպես այդ պրոցեսների շղարշ, փական, այդ ամենի դեմ դժգոհությունները հանգստացնելու սառը ջուր: Այժմ ահա այդ իրավիճակի լիակատար ձախողման, տապալման փաստի առաջ ենք կանգնում բոլորս, արձանագրելով, որ այս ընթացքում ձևավորվել են բազմաթիվ ներքին ու արտաքին նոր իրողություններ, որոնք անհնար է հաշվի չառնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ մոտեցումներ կառուցելիս, այդ մոտեցումները առաջ մղելիս:

Բայց ստևծվել է կարծես թե երկակի վտանգավոր վիճակ: Մի կողմից, երբ հաշվի չեն առնվում այդ նոր իրողություններն ու հանգամանքները, լարումը կարծես թե հասնում է կրիտիկականի և գործընթացը վերջնականապես մտնում է փակուղի, մյուս կողմից էլ` եթե հաշվի են առնվում, առաջանում է մոտեցումների շրջադարձային վերանայման անհրաժեշտություն, ինչին պատրաստ չեն ակնհայտորեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, քանի որ դա ենթադրում է նաև ներքին շատ լուրջ վերափոխումներ, ներպետական իրավիճակի տրանսֆորմացիա: Ավելին` պատրաստ չեն թերևս նաև համանախագահները, քանի որ նրանց միջև շարունակվող մրցակցությունը նրանց կեցվածքի մեջ միշտ էլ գերադրական աստիճանի վրա է պահել գործընթացի հանդեպ դեստրուկտիվ տարրը, քան հակառակը: Այլ հարց է, որ այդ դեստրուկտիվիզմը կարգավորման այս կամ այն փուլում կողմերից մեկի համար կարող է լինել նպաստավոր: Բայց, ընդհանուր առմամբ այն թույլ չի տալիս լինել ճկուն և տանում է անխուսափելի փակուղի: Իրավիճակը թերևս հայտնվել է այդ երկու քարի արանքում, ու դրանով է զգալիորեն բնորոշվում ներկայիս թոհուբոհը, որն անշուշտ երկար շարունակվել չի կարող և անպայմանորեն պետք գտնվի իրավիճակից դուրս գալու ելքը:

Ոչ թե հարցի լուծումը, այլ գործընթացը առկա իրավիճակից դուրս բերելու ելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում