Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը:
«Ի՞նչ փոխկապակցվածություն ունեք ԲՀԿ-ի հետ, ինչո՞ւ է կուսակցությունը հենց Ձեզ առաջարկել: Եթե լինեն ԲՀԿ-ի հետ առնչվող հարցեր, արդյոք կաշկանդվա՞ծ եք Ձեզ զգալու որոշումներ կայացնելիս»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: