Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Վանեցյանի ապազգային «բեսպրեդելը»․ Ով է Հայաստանի ազգային թիմին ուղեկցել Իտալիա

Հայկական ֆուտբոլում լարվածությունն օրի օրի ավելի է մեծանում, որի հիմքում ամենաթողությունն է և անձնական ամբիցիաները: Հոկտեմբերի 28-ին «Առաջին լրատվական»-ը «Բարդակի հետքերով․ Արթուր Վանեցյանը «պահում է» յուրայիններին նաև ֆուտբոլում» վերտառությամբ հոդվածում հրապարակել էր փաստաթուղթ, որում ՀՖՖ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը նամակով դիմել էր ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանին, որպեսզի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ ՀՖՖ-ի գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի նկատմամբ պատժամիջոց կիրառվի: Հոկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի ունեցած «Լոռի»-«Փյունիկ» խաղում Թովմաս Գրիգորյանը հայհոյանքներ էր հնչեցրել հայտնվելով երկրպագուների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն էր հանդես եկել աղմկահարույց հայտարարությամբ մասնավորապես ասելով․«Անդրադառնամ «Լոռիի» դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադիպին: 73-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո հայհոյանքներ էին լսվում տրիբունայից, բայց ոչ ոք չպատժեց դրա հեղինակին: 76-րդ րոպեին լսում էինք, որ ասում էին՝ կոտրեք այդ կապիկի ոտքերը՝ նկատի ունենալով Էրիկ Վարդանյանին: Հետո նույն մարդը Հայաստանի հավաքականի ինքնաթիռով գալիս է մեզ հետ, որպեսզի երկրպագի՞ ազգային թիմին»:

Խոսքը կրկին «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանի մասին է: Մեր տեղեկություններով Գրիգորյանը հայհոյանքներ է հնչեցրել նաև հոկտեմբերի 26-ին Վանաձորում կայացած «Լոռի»-«Գանձասար Կապան» խաղի ժամանակ, որից հետո նաև միջադեպ է տեղի ունեցել նրա մասնակցությամբ: Արդեն հոկտեմբերի 29-ին հայտարարություն էր տարածել երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժումը ՖԱՖ-ը մասնավորապես նշելով, որ Թովմաս Գրիգորյանը այս տարվա հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել նաև մեր հավաքականի առաջատար խաղացողներից Մարկոս Պիզելիի հասցեին: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի արձանագրած փաստաթղթի օրվանից արդեն անցել է 40 օր, բայց ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը ոչ միայն չի պատժել իր մտերիմ՝ Թովմաս Գրիգորյանին այլև «օրինակելի» պահվածքի համար խրախուսում է նրան: «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկության համաձայն Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի կարգադրանքով Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել է Իտալիա: Գրիգորյանը ՀՖՖ-ի գործկոմի մեկ այլ անդամի հետ ղեկավարում է հայկական պատվիրակությունը: Մեր տեղեկություններով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկու փոխնախագահները հրաժարվել են հավաքականի հետ մեկնել Իտալիա: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումն է անցկացնելու՝ մրցելով աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ: Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ապազգային «բեսպրեդել»:

Խոսքը մեր ազգային թիմի մասին է, մեր ֆուտբոլային գլխավոր թիմի: Այսինքն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հաստատվել են այնպիսի բարքեր, որ կարելի է մարզադաշտում բոլորի աչքի առաջ հայհոյել, վիրավորել ազգային թիմի առաջատարին և դրա համար խրախուսվել: Եվ այս ամենը տեղի է ունենում նոր Հայաստանում: Նկատենք, որ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին ընդառաջ Մարկոս Պիզելին հայտարարեց ազգային թիմում ելույթներն ավարտելու մասին, իսկ Արաս Օզբիլիսն ուղղակի չկար հրավիրված ֆուտբոլիստների շարքում: Պետք է գիտակցենք, որ այս ամենը ոչ միայն կապված է ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի, այլ ազգային հավաքականի հետ: Վերջին շրջանում տարբեր խմբավորումների կողմից մատի փաթաթան է դարձել ազգային արժեքների և գաղափարների թեման: Շատերի ուշադրությունից սակայն կարծես թե վիրպել է, որ մի քանի անձակի կողմից այսօր ուիղի կերպով ոտնձգություն է իրականացվում Հայաստանի ազգային հավաքականի դեմ: Հայաստանի հավաքականի հետ Իտալիա են մեկնել «Փյունիկի» 4 ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Էրիկ Վարդանյանը: Արդյո՞ք նորմալ է, որ «Փյունիկի» տղաների ուղեկցում է մի մարդ, ով վիրավորել է իրենց, կամ իրենց խաղընկերոջը:

Արդյո՞ք նման մթնոլորտում հավաքականի ֆուտբոլիստները պետք է դուրս գան խաղադաշտ և բարձր պահեն մեր երկրի պատիվը: Խոսում ենք, որ Հունաստանի հավաքականի դեմ մերոնք լավ չխաղացին: Իսկ ինչո՞ւ պետք է լավ խաղային: Հավաքականը արդյունք կարող է ցույց տալ միայն այն դեպքում երբ մթնոլորտն առողջ է: Հստակ է մի բան, այսպես շարունակվել այլևս չի կարող: Եթե երկրպագուների և ֆուտբոլին մոտ կանգնած մարդկանց կողմից իրավիճակին համապատասխան գնահատական չտրվի ապա թե հայկական ֆուտբոլը և թե Հայաստանի ազգային հավաքականը վերջնականապես կհայտնվեն անդունդում: Իսկ թե որն է այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը, կարծում ենք պարզ է: Վանեցյանի և նրա յուրայինների՝ ՀՖՖ-ից և հայկական ֆուտբոլից հեռացնելու հարցը ոչ միայն օրակարգային է, այլև հրատապ հարց:

Հայաստանի ազգային հավաքականը ոտնձգություններից պաշտպանելը պետք է դառնա յուրաքանչյուրիս խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում