Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու են Ամուլսարի հարցով քննարկմանն արգելել լուսաբանումը

Իմքայլական պատգամավոր Մերի Գալստյանը պարզաբանում է ներկայացրել, թե երեկ ինչ հանդիպում են ունեցել Ջերմուկի և Գնդևազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար, և պատգամավորը նաև անդրադարձել է այդ որոշմանը։

«Հանդիպմանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Գայանե Աբրահամյանը, Տիգրան Ուլիխանյանը և ես։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջերմուկ և Գնդեվազ համայնքների շուրջ 130 բնակիչներ։ Հանդիպման կազմակերպչական հարցերում աջակցության խնդրանքով նախորդ օրը դիմել էինք Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին՝ խնդրելով նաև, որ հրավիրվեն մեր առանձնացրած թիրախային խմբերի ներկայացուցիչները՝ ավագանու անդամներ, առողջարանային, հյուրանոցային, հյուրատնային, զբոսաշրջային ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական և կրթական հաստատությունների ղեկավարներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիների ցանցերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Խնդրանքի մաս էր կազմում նաև բազմաձայնության ապահովումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ներկայությամբ ապահովեցին այդ բազմաձայնությունը։

Հանդիպումը կազմակերպել էինք համայնքի մակարդակով իրազեկմամբ՝ առավել արդյունավետ քննարկում ապահովելու նպատակով։ Փաստացի ցանկացած մարդ ազատ ելումուտ ուներ դահլիճ։ Հանդիպումը նախատեսել էինք նաև չլուսաբանվող և չտեսաձայնագրվող, սակայն իհարկե առանց բովանդակության մասին հանրային խոսելու սահմանափակման։

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 14-ին մենք հանդիպել էինք նաև դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ և Գնդեվազ համայնքների մի խումբ բնակիչների հետ՝ նույնպես քննարկելու ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակելու լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

Թեև ընդհանուր գծերով մեր խոսակցության բովանդակության մասին հանրությունը արդեն իսկ գիտի, այդ մասին հաջորդիվ կրկին մանրամասն կխոսենք», – գրել է պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում։

https://www.facebook.com/marygalstyannn/posts/10218438691393038

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում