Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
«Ինչպե՞ս պետք է այս հանձնաժողովի անդամներին զերծ պահել կոռուպցիայից»,- թեկնածուին հարցրեց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: