Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչը թվիթերյան իր էջում հրապարակել է հարուստ երևակայություն ունեցող մաքսանենգների լուսանկար: Ըստ պաշտոնյայի, զույգը փորձել է տեղափոխել մի քանի կիլոգրամ թմրանյութ, որոնց մեծ մասը թաքնված է եղել աղջկա «որովայնում»՝ գրում է Lad Bible-ը:
Օսլայի մածուկի օգնությամբ նա ստեղծել է գնդակ, որում տեղադրել է 4,1 կգ քաշով 15 տուփ մարիխուանա: Զույգը ձերբակալվել է Չիլիի հետ Արգենտինայի սահմանի մոտ: Ըստ երևույթին, մաքսանենգները նպատակ ունեին թմրանյութեր տեղափոխել Մենդոզայից մինչև Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաք՝ Փաթագոնիայի տարածքով։
Բայց մաքսային ծառայողները ստուգման ընթացքում հայտնաբերել են մարիխուանայի երկու փաթեթ աղջկա ընկերոջ մոտ: Հետևաբար որոշվել է ստուգել «ապագա մայրիկին»: Մաքսանենգները ձերբակալվել են, նրանց անուններն ու տարիքը չեն հրապարակվում՝ հետաքննության շահերից ելնելով։