Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայհոյել է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների դիտորդին: Տեսանյութը տեղադրվել է Euroradio Live YouTube հեռուստաալիքում:
Բելառուսի առաջնորդը այցելել է ընտրատեղամասերից մեկը և պատասխանել լրագրողների հարցերին: Լուկաշենկոն մեկնաբանել է Բրեստի դիտորդի հետ կապված իրավիճակը, ով նախկինում լուսանկարել էր հնարավոր խախտում: Անհայտ աղջիկը ձեռքին քվեաթերթիկների մի փաթեթով գնացել է դեպի քվեատուփը։
«Եթե ինչ-որ մի հիմար կամ … սկսում է հարձակվել ընտրողների վրա, ապա անհրաժեշտ է, որ նրա ուղեղը այնպես դնեն տեղը, որպեսզի նա այլևս դա չուզենա: Դուք գիտեք, թե ինչպես է ոստիկանությունը կարողանում դա անել»,- մեկնաբանել է Բելառուսի ղեկավարը իրավիճակը: