Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը:
«Կապիտալի արտահոսքը տեղի է ունենում բանկային համակարգի միջոցով. Ձեր դիտարկումները»,- դիմելով թեկնածուին, որն աշխատում է բանկային համակարգում, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա հետաքրքրվեց նաև, թե բանկային համակարգում «սև աշխատավարձի» կշիռն իջե՞լ է, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում: