Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը:
«Հայտարարագրման գործընթացում կարևոր են ոչ միայն ընտանիքի անդամները, այլև փոխկապակցված անձինք. մենք ունենք պրակտիկա, երբ տարբեր բիզնեսներ գրանցվում են ընտանիքից դուրս անձանց անուններով»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցի՝ ասաց թեկնածուն:
Մանրամասները՝ տեսանյութում: