Բունդեսթագում «Ձախ» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյն ասել է, որ ԱՄՆ-ը, ինչպես Թուրքիան, պատկանում են «ՆԱՏՕ-ի գերեզմանաքարերին»: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ է «ուղեղի մահվան», ինչպես նախկինում ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Դաշինքի գործընկերները ՆԱՏՕ-ից բացի ավելի ու ավելի են խոսում իրենց շահերի մասին: Մյուս կողմից, մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ն գործիքազերծելու փորձեր` մեր շահերից ելնելով»,- եզրափակել է Նոյը։
Նա հավելել է, որ վերջերս ԱՄՆ-ը ու Թուրքիան հետապնդել են իրենց շահերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի օգտագործմամբ: