Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը:
«Ի՞նչ մեխանիզմով կարելի է վերադարձնել Հայաստանից ապօրինի դուրս բերված կապիտալը կամ գումարները, որոնք գտնվում են օֆշորներում»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: