Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: Թեկնածուն նշեց, որ ժողովրդի զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի դեմ պայքարի լուծումները լինեն անարդյունավետ և ժամանակավոր: «Կոռուպցիան ընկած է ստվերային տնտեսության հիմքում: Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը»,- հայտարարեց նա:
Թեկնածուի խոսքով՝ կոռուպցիան ունի երկու կողմ. «Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: