Իլոն Մասկին պատկանող The Boring Company ընկերությունը սկսել է Լաս-Վեգասի տակ արագընթաց ավտոմոբիլային թունելի շինարարությունը,հաղորդում է NBC գործակալությունը:
1,5 կմ երկարությամբ թունելը կմիացնի Las Vegas Convention Center կոնֆերանս կենտրոնի մի քանի մասնաշենքերը: Դրա երկու ստորգետնյա մայրուղիներով երթևեկելու են առանց վարորդի մեքենաները՝ նախատեսված 16 ուղևորի համար, ևս մեկ մայրուղի հետիոտնի անցում է լինելու:
Loop անվանումը ստացած թունելի խորությունը 12 մետր է կազմելու: